Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը Լենիեր Դոմինգեսին արդեն հաղթում է 12:6 հաշվով

Սպորտ
a1chess-aronyan-14.09.

Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Ֆիշերի շախմատի Champions Showdown մրցաշարում:   Երրորդ օրը կայացած 5-6-րդ տուրերից հետո մեր շախմատիստն էլ ավելի մեծացրեց կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսի նկատմամբ առավելությունը: Արագ շախմատի երկու պարտիաներից առաջինում մեր շախմատիստը հաղթեց, իսկ երկրորդում հաշտություն կնքեց: Կայծակնային շախմատում կողմերը մեկական հաղթանակ տոնեցին: Այդպիսով, անցկացրած  12 պարտիաներից հետո Լեւոն Արոնյանը առջեւում է 12:6 հաշվով (արագ շախմատում հաղթանակի համար շնորհվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր):   Մնացած մրցախաղերում առայժմ այսպիսի հաշիվներ են արձանագրվել. Ուեսլի Սո - Անիշ Գիրի՝ 11:7, Հիկարու Նակամուրա - Պյոտր Սվիդլեր՝ 9,5:8,5, Գարի Կասպարով - Վեսելին Թոփալով՝ 7,5:10,5, Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Սեմ Շենկլենդ՝ 11,5:6,5:   Այսօր կկայանան կայծակնային շախմատի ավարտական 8 պարտիաները: Լեւոն Արոնյանին ընդհանուր հաղթանակի համար հարկավոր է վաստակել ընդամենը 1,5 միավոր: