Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահն ընդունել է Թեհրանի հայոց թեմի հոգևոր առաջնորդին

Պաշտոնական
nax-2

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին: Սրբազան հայրը Հանրապետության նախագահին է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության հրավերը՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ձեռնադրության 50-ամյակի առթիվ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվելիք սուրբ եւ անմահ պատարագին: Պատարագին հրավիրված են նաև Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը, Լիբանանի պետական եւ քաղաքական գործիչներ: