Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Քաղաքականություն
Untitled-45

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Մարտի մեկի գործի վերաբացման հիմնական նպատակը իրեն փակելն է: «Նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի մեկին»: Վարչապետը վստահեցրեց՝ օլիգարխներին զինաթափելու գործողություններն ընթացքի մեջ են:  «Ես խոսել եմ ապօրինի կառույցների մասին, և գործողություններ արվել են, այդ գործողությունների մի մասի մասին արդեն տեղեկացված եք», -ասաց նա: