Մեր բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել ստամբուլյան ստուգատեսը

Ստամբուլում անցկացվող բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի վեց ներկայացուցիչներից հինգը հաղթանակով են մեկնարկել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր մարզիկներից 4-ը հաղթել են Թուրքիայի բռնցքամարտիկներին, իսկ Հովհաննես Բաչկովն առավելության է հասել գանացի մարզիկի նկատմամբ: Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը, որտեղ պայքարը կսկսի նաեւ մեր վեցերորդ մասնակիցը: Հաղթանակի դեպքում մեր բռնցքամարտիկները նվազագույնը կապահովեն բրոնզե մեդալներ:

Ստամբուլի ռինգում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են հետևյալ բռնցքամարտիկները. 52 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 56 կգ՝ Ժորա Մարգարյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով , 69 կգ՝ Արսեն Պողոսյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 91 կգ՝ Նարեկ Մանասյան: Մեր թիմը մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ