Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն ընտրեց Սահմանադրական դատարանի դատավորի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
iPD2IY49Nrk

Սահմանադրական դատարանը նոր դատավոր ունի: Ընտրությունը կատարել է Ազգային ժողովը: ԱԺ այսօրվա նիստին ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ԱԺ փակ քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, որից 81 կողմ է քվեարկել թեկնածուի օգտին,  7 պատգամավոր դեմ է եղել: Արման Դիլանյանը երդվեց, որ կգործի անկած եւ անաչառ՝ հավատարիմ մնալով Սահմանադրական դատավորի բարձր կոչմանը: Խորհրդարանն  ընտրեց  նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին: 85 պատգամավոր է մասնակցել ընտրությանը, 74 պատգամավոր կողմ է քվերակել, դեմ է եղել 10 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: