Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում անձեռնմխելի անձինք չպետք է լինեն. վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն Պաշտոնական
Untitled-41

Պատգամավոր Շուշան Սարդարյանը վարչապետին հարց ուղղեց պատգամավորներ - կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի՝ Խաչատուրովին վերաբերող հատվածին։ Սարդարյանը հարցրեց. «Ձեզ հետ խոսե՞լ են և ո՞րն է եղել ձեր պատասխանը»։ Վարչապետը պատասխանեց. «Երբ ՀՔԾ պետի թեկնածու եմ առաջադրել, հստակ խնդիր եմ դրել, որ չպետք է լինեն անձեռնմխելի անձինք, պետք է գործերը քննվեն օրենքի տառին համապատասխան։ Ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձում են ինձ հետ ճշտել։ Ես տեղեկանալով՝ ասել եմ, որ եթե գործի քննության շահերից ելնելով՝ պետք է որևէ մեկին կալանավորել, ուրեմն պետք է այդ միջնորդությունը ներկայացվի»։