Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը գոհ է թիմի նոր մարզչից

Սպորտ
sport-arsenal

Լոնդոնի «Արսենալի» ձախ պաշտպան Նաչո Մոնրեալը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս թիմի նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի աշխատաոճը: «Պարապմունքներին նա պահանջում է, որ խաղացողները ցույց տան իրենց ողջ հմտությունները: Եթե մենք պետք է վազենք, ապա դա պետք է անենք առանց էներգիա խնայելու: Դրանից հետո նա ամեն ինչ անում է, որ թիմում լավ մթնոլորտ տիրի եւ խաղացողները երջանիկ զգան իրենց: Ունայ Էեմրիի հետ մենք ավելի շատ աշխատում ենք տակտիկայի վրա: Նա իսպանացի մարզիչ է, իսկ Իսպանիայում շատ են աշխատում տակտիկայի, դրա վերադասավորման վրա: Կարծում եմ, որ մենք գնալով առաջադիմում ենք այդ հարցում Այս մրցաշրջանում մեր նպատակն է ավելի շատ տիրել գնդակին, խաղադաշտի կենտրոնում անհարկի չկորցնել գնդակը եւ խաղալ ավելի կոմպակտ, քան դա անում էինք նախորդ մրցաշրջանում», - Evening Standard թերթին տված հարցազրույցում ասել է 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստը: Նաչո Մոներալն արդեն 6-րդ տարին է անցկացնում լոնդոնյան ակումբում: Նա ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է եկող տարվա ամռանը: «Ես միշտ ասել եմ, որ ինձ երջանիկ եմ զգում այստեղ: Ես շատ եմ ցանկանում խաղալ «Արսենալում»: Ես լավ հարաբերություների մեջ եմ ակումբի հետ, մենք միշտ կապի մեջ ենք, այդ իսկ պատճառով այնքան էլ չեմ մտահոգվում այդ կապակցությամբ», -  եզրափակել է Իսպանիայի հավաքականի խաղացողը: