Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիայում

Քաղաքականություն
2-12

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի  Փոստանջյանը թիմակիցների հետ սեպտեմբերի 12-ին քարոզարշավ անցկացրեց Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, որի մեկնարկը տրվեց «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի առջևից, ժամը 12:00-ին: «Երկիր Ծիրանի»-ի նախագահը կարճ խոսքով հանդես եկավ՝ նշելով, որ քաղաքապետարանի կողմից միտումնավոր է այդ տարածքը՝ Երևանի «թոքերը» հանդիսացող Ծիծեռնակաբերդի անտառի լանջերը անխնամ և անբարեկարգ պահվում և չի ոռոգվում, որպեսզի կանաչ տարածքները չորանան և հնարավոր լինի վաճառել: Արձանախմբի հարակից տարծքը գտնվում է անմխիթար և անխնամ վիճակում, տնկած եղևնիները նույնպես չորացել են, և նույնիսկ լեգենդար «Արարատ 73»-ի արձանախմբին վերաբերող ցուցատախտակը պոկված է, և ընդհանրապես՝ նման վերաբերմունք է առկա հուշարձանների նկատմամբ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ կուսակցության Ծրագրի առաջնահերթ կետերից մեկը ջրամատակարարման և ոռոգման համակարգի ապահովումն է, ինչից հետո հնարավոր կլինի լիովին վերականգնել մայրաքաղաքի կանաչ տարածքները՝ շեշտելով, որ քաղաքային տնտեսությունն ունի այդ միջոցները, ե Երևանի բյուջեն հնարավոր է այնպես ծախսել, որպեսզի վերականգնվեն քաղաքի «թոքերը»՝ կանաչ տարածքները: Այնուհետև Փոստանջյանը պատասխանեց լրտգրողների հարցերին: