Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

Պաշտոնական
goxutyun

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողները Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում, 1976 թ. ծնված Հասմիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.400 դրամ, նույնականացման, զեղչային քարտեր և շղթա:  Գողոնը մասամբ առգրավվել է: Վնասի չափը պարզվում է:  Նախապատրաստվում են նյութեր: