Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը հարգում է բոլոր մրցակիցներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledvvh

 
«Մեր նպատակներն ազնիվ են, շիտակ։ Պայքարի մեջ ենք մտել քաղաքի նկատմամբ՝ սիրով, մրցակիցների նկատմամբ՝ հարգանքով»,- հայտարարեց ավագանու ընտրության՝ ՕԵԿ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց ՕԵԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները։ ՕԵԿ-ը կարևորում է մայրաքաղաքում սոցիալական բնակարանաշինությունը։ Հաջորդ կարևոր խնդիրն, ըստ ՕԵԿ-ի, կառավարման թափանցիկությունն է, ավագանու դերի բարձրացումը։ Ինչպես ավագանու ընտրությանը մասնակցող գրեթե բոլոր կուսակցությունները, ՕԵԿ-ն էլ, ուշադրություն է հրավիրում աղբահանության խնդրին։ ՕԵԿ թեկնածուն հավաստիացրեց, որ հաջողության դեպքում իրենք աշխատատեղերի հարցեր էլ կլուծեն։