Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին «ասֆալտներին ծեփռտել», վաղուց պետք է արած լինեին. Հ. Խուրշուդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-35

«Երեկվա իրադարձություններն անմիջականորեն կապված են քաղաքական իրավիճակի և մեր ընտրությունների հետ»,- այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ Երևանի ավագանու թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը: «Մենք արդեն ձևավորել ենք նոր իշխանություն, և այդ իշխանությունների պարտականությունն է երեկվա տեղի ունեցած ապօրինությունը՝ հանցավոր ճանապարհով գաղտնալսում և դրա հրապարակում իրականացնողին բացահայտեին և բերման ենթարկեին: Եթե ուզում էին օլիգարխների թիկնապահներին «ասֆալտներին ծեփռտել», վաղուց դա պետք է արած լինեին, և պետք չէր դա անմիջականորեն կապել ընտրությունների հետ և շիկացնել մթնոլորտը»: Հովսեփ Խուրշուդյանը նկատում է, որ հույս կար, որ ավագանու ընտրությունները, վերջապես նոր Հայաստանում պետք է ընթանային գաղափարական քննարկումների ներքո, որպեսզի մարդիկ հասկանան՝ ով ինչ է առաջարկում, ոչ թե դաշտը նորից բաժանվեր սև-սպիտակի, լավերի-վատերի: «Մթնոլորտի շիկացումը չեմ կարծում, որ նպաստավոր է այն ավագանին ձևավորելու համար, որը երևանցիները վաղուց երազել են»: