Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի կողմից մանիպուլիացիա տեղի ունեցավ. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov-1

«Բոլորս վարչապետից ակնկալում էինք հստակ գնահատական հեռախոսազրույցի բովանդակությանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք պետք է զարմանանք, թե ինչպես են մեր ուժային կառույցների հեռախոսազանգը լսում, ինչու են իրենք այդքան անզգույշ, սա նշանակում է, որ մեզ էլ կարող են լսել: Սա իհարկե դատապարտելի է»: «Երեկ վարչապետի կողմից տեղի ունեցավ մանիպուլիացիա», ասում է Շարմազանովը. «Որեւ մեկը չանդրադարձավ ձայնագրության բովանդակությանը, վարչապետը պետք է պատասխան տար հեռախոսազրույցում հնչած մտքերի համար: Հեռախոսազրույցում հնչած մտքերն ապացուցեցին, որ Հայաստանում կա քաղաքական հետապնդում եւ արդարադատությունն իրականացվում է զանգով»: «Վարչապետը երեկ հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբ»,- ասում է Շարմազանովը: «Ինչ ա նշանակում ասֆալտի վրա պառկացնել, ու՞մ վրա է մուննաթ գալիս: Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, հանրապետականը: Էդ 2 ժամում ո՞ւմ պառկացրիք, 2 խեղճ ու կրակ Նիվի շոֆե՞րի»,-հավելեց նա: