Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հակոբյանը շարունակում է հետապնդել առաջատարներին

Սպորտ
a1chess-junior-2

Թուրքիայում ընթացող մինչեւ 21 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի 5 պատվիրակներից առավել հաջող է հանդես գալիս Արամ Հակոբյանը: Մեր 17-ամյա գրոսմայստերը 7-րդ տուրի պարտիայում հաղթեց գերմանացի Ալեքսանդր Դոնչենկոյին, վաստակեց 5,5 միավոր եւ բարձրացավ 6-րդ հորիզոնական: Նա այժմ կես միավորով է հետ մնում մրցաշարի միանձնյա առաջատար Պարհան Մաղսուդլուին հետախնդող երկու շախմատիստներից: Այսօր Արամ Հակոբյանը սպիտակներով կհանդիպի ուզբեկստանցի Ջավոխիր Սինդարովի հետ: Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց գերմանացի Դմիտրի Կոլարսի հետ եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 5-ի: Նա տեսականորեն կարող է հավակնել մրցանակային տեղերին, եթե 8-րդ տուրում հաղթի նորվեգացի Բենժամին Հալդորսենին, իսկ բոլոր առաջատարները ոչ-ոքի խաղան: Մեր մյուս շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը երկու անընդմեջ պարտությունից հետո վերջապես կարողացավ հաղթանակ տանել եւ բարելավել մրցաշարային գործերը: Այժմ նա 4 միավորով զբաղեցնում է 52-րդ տեղը: Շանթ Սարգսյանը երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում եւ մեկնարկում վաստակած 3,5 միավորով նահանջեց 72-րդ հորիզոնական: Աղջիկների առաջնությանը մասնակցող Սիրանուշ Ղուկասյանը 7-րդ տուրում պարտություն կրեց եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Նա այժմ 4 միավորով զբաղեցնում է 28-րդ տեղը: