Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անընդունելի է թեթև հաճույքների բավարարումը. «Հայք» (Հայկազուններ) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
41691751_512169439247246_97702zz2051007070208_n

«Հայք» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ներկայանում է 3 ծրագրով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ ծրագիրը ներկայացրին կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը և երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը:
«Առաջին հերթին մեր ծրագրում Երևանը ներկայացվում է որպես համայն հայության մայրաքաղաք, երկրորդ հերթին՝ արժեքների վերահաստատման քաղաք և վերջում՝ Երևանը որպես քաղաք»,- նշում է Գևորգ Հովսեփյանը: Նրա խոսքով՝ Երևանը՝ որպես ՀՀ մայրաքաղաք թույլ է, այսօր բավականին խնդիիրներ կան: «Երբ Թուրքիան դռները բացել է, այնտեղից 150 հազար երեխաներ ուզում են գալ, սովորել հայերեն, բայց Երևանը պատրաստ չէ, արևմտհայերենը հայտնվել է ոչնչացող լեզուների շարքում, բայց Երևանը ոչինչ չի անում, մենք կորցրինք Սիրիան, որովհետև Երևանը Սիրիան չի դիտում որպես հայության մայրաքաղաք»: Հրաչյա Սարգսյանը ևս մեկ անգամ նշում է, որ «Հայք» կուսակցության համար անընդունելի է վերջերս ակտիվացած ԼԳԲՏ համայնքը: «Իմ ընկալման մեջ տեղ չեն գտնում քրիստոնյա և ԼԳԲՏ բառակապակցությունները: Հատկապես Երևան քաղաքում ամեն կերպ պետք է մերժենք այդ երևույթը: Մեզ համար անընդունելի է նաև թեթև հաճույքների բավարարումը մարդկանց կողմից, խոսքը մարիխուանայի օգտագործման մասին է: Այդ վտանգի նկատմամբ անտարբեր լինել չենք կարող, քանի որ այն խոցելու է մեր ազգային արժեքները»: Հրաչյա Սարգսյանը շեշտում է, որ մերժում է բոլոր այն քաղաքական և հասարակական գործիչներին, որոնք իրենց թույլ կտան հայ իրականության մեջ ԼԳԲՏ կամ մարիխուանայի քարոզ անել: