Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թենիսի մրցավարները մտադիր են բոյկոտել Սերենա Ուիլյամսի խաղերը

Սպորտ
sport-tenis-skandal

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ աշտարակի մրցավար Կառլոս Ռամոսի միջեւ տեղի ունեցած սկանդալը գնալով մեծ թափ է հավաքում: Ինչպես տեղեկացնում է անգլիական The Times-ը, թենիսի միջազգային մրցավարները մտադիր են բոյկոտել Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ հանդիպումները: Նրանց հատկապես զայրացրել է այն, որ պրոֆեսիոնալ թենիսիստուհիների ասոցիացիան եւ ԱՄՆ թենիսի ֆեդերացիան ամբողջովին կրտսեր Ուիլյամսի կողմն է այդ հարցում: Այժմ մրցավարները քննարկում են ամերիկուհու հանդիպումները չսպասարկելու հարցը, այնքան ժամանակ, քանի դեռ նա ներողություն չի խնդրել Ռամոսից: