Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձայնագրությունը հաստատեց օդում կախված լուրերը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
arMZ3uLQHvw

ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրությունը հրապարակելու նպատակն է կանգնեցնել իրավապահ մարմինների գործողությունները մարտի 1-ի գործի և այլ դեպքերի քննության մասով: Այս մասին Ազգային Ժողովի նիստում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Այդ մարդիկ տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որ գնում են թանկ սարքեր և գաղտնալսում են պետական բարձր պաշտոնյաններին: Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ չկա ապացույց, թե ճնշումներ կան դատավորների վրա, այսինքն՝ այն բանը, ինչը ուզում էին ապացուցել՝ չստացվեց, հակառակն ապացուցեցին», - ասաց նա: Ալեն Սիմոնյանի խոսքով, մարտի 1-ի գործի դեպքով քննությունը ու բացահայտումները կասեցնել չի ստացվի: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, տեղի է ունեցել հակառակը՝ սկանդալային ձայնագրությունը հաստատել է այն, որ դատական համակարգը քաղաքականացված է. «Ձայնագրությունը հաստատեց օդում կախված լուրերը, որ դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է և կատարում է քաղաքական պատվեր, ձայնագրությունն ապացուցեց, որ պատվերը կարգավորում է ու ուղղորդում վարչապետն անձամբ, դատավորներին զանգում են, համապատասխան պաշտոնյանները համարում են մասնավոր զրույց, երբ գործի հանգամանքների մասին են խոսում»: Աշոտյանը նաև նշեց, որ այս բացահայտումը իշխանությունները երկու ձևով են փորձում կոծկել: «Առաջինը՝ սենսացիաներ են բացահայտում, դա անում է ԱԱԾ պետը, ինչը նախաքննության գաղտնիք է, երկրորդը՝ կոռուպցիայի դրոշակը բռնելն ու ծածանելն է, դրա քավորն էլ վարչապետն է, ինչ լինում է, նա ասում է, որ կոռուպցիայի դեմ են պայքարում, ձայնագրության մեջ ոչ մի անգամ կոռուպցիա, մարդասպան և թալան բառ չկա, ինչի տեղ եք դրել այս հասարակությանը», - ասաց Աշոտյանը:   Հիշեցնենք, որ Youtube -ում տեսանյութ է տարածվել, որում ներկայացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրությունը: