Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնական պետք է ընդունել, որ քվեարկելու եմ Արտակ Զեյնալյանի օգտին. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan

«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կարող մեկնաբանել: «Իմ կարծիքով՝ միայն ինքը կարող է ասել, թե որ ուժերին նկատի ուներ»: Սա բացառիկ ընտրություն է, որտեղ տասից ավելի ուժեր են առաջադրված, պետք է օգտվել այս հնարավորությունից, շնորհակալ լինել այս իրավիճակի համար, և խաղաղ, արդար գնալ ընտրությունների, ասում է Արամ Սարգսյանը: «Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի և ոչ գաղափարակցի։ Ընդհանրապես, բնական պետք է ընդունել, որ քվեարկելու եմ Արտակ Զեյնալյանի օգտին»։ Արամ Սարգսյանը հավելեց՝  մրցակից թիմերի տեսակետները չի մեկնաբանելու, առավել ևս, որ «Իմ քայլը» քաղաքական առումով իրենց գործընկեր է։