Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ քուչեքում, ոչ կանգնած, ոչ պպզած բանակցություն չենք վարում. Էդ. Շարմազանով

Քաղաքականություն
sharmazanov

Հայաստանի ու հայ ժողովրդի դժբախտությունների պատճառը միշտ եղել է, երբ բաժանվել ենք երկու կողմերի եւ սա անթույլատրելի է, ասում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նրանք, ովքեր սեփական հայրենիքում թշնամիներ են փնտրում ու իրենց հռչակում են սպիտակներ, այդ դեպքում ես պատրաստ եմ լինել սեւ»,-ասում է նա: ՀՀԿ–ն որեւէ քաղաքական ուժի հետ բանակցություններ չի վարում, ասում է Շարմազանովը:  «Ոչ դալաններում, ոչ դահլիճներում, ոչ ռեստորաններում, ոչ սրճարաններում, որ ինչպես Փաշինյանն է ասում, քուչեքում, ոչ կանգնած, ոչ պպզած բանակցություն չենք վարում։ Որովհետեւ թեկնածու չենք առաջադրել։ Եթե պետք լիներ մենք մեր թեկնածուին կառաջադրեինք եւ մեր ռեսուրսը կօգտագործեինք մեզ համար ձայն բերելու համար»։ ԱԺ փոխնախագահը վստահեցնում է՝ իրենք իրենց կուսակիցներին թողել են ազատ, որ ընտրեն նրան, ում ծրագիրը լավագույնը կհամարեն: «Եթե ցանկանան «Իմ քայլը» դաշինքին ընտրել, թող ընտրեն, բայց ես կասկածում եմ: Ինչքան «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը եւ թեկնածուն շատ խոսեն, այնքան իրենց շանսերը քիչ կլինեն, որ սառը դատող մարդկանցից ձայներ ստանան: Անթույլատրելի է, «իմ դեմ խաղ չկա» արտահայտությամբ առաջ գնալ»,-հավելեց Շարմազանովը: