Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
chikago

Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ Իլինոյիս նահանգի մայրաքաղաքում Երևանյան պուրակ է բացվել։  Պատվո Հյուպատոս, Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։ «Չիկագոն մշտապես իր վրա է պահում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։ «Հայկական այգին կնպաստի նաև Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը»,- նշել է Չիկագոյում Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։   Հանրային կապերի թիմ