Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» իր դաշնակիցներին. Ա. Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է այս ընթացքում, ՀՀԿ–ի դեմ պայքարելն է,  ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ–ն չի մասնակցում ընտրություններին, էլի  Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ–ի դեմ։ Կարծում եմ հասարակությունը Նիկոլ Փաշինյանից ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան հավերժական պայքար նախորդ իշխանությունների դեմ»,–նշեց նա։ Ըստ Արմեն Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» իր այսօրվա դաշնակիցներին: «Ակնհայտ է, որ այդ ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին: Ակնհայտ է, որ դա ՀՀԿ-ին չէր վերաբերում: Նա պատրաստ է ամեն ինչ անել իր թեկնածուի համար այն անհրաժեշտ ձայները, որոնք իրեն լրացուցիչ թեւ եւ թիկունք կտան արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետի ելույթում իրեն ուղղված ակնարկ է տեսնում: Անդրադառնալով  վարչապետի հայտարարությանը՝ «Դուք ձեր դարդը լացեք, որ գողերի ու ավազակների ժամանակն ավարտվում է», Արմեն Աշոտյանը նշում է. «Երբ քո երկրի վարչապետի բրյուսելյան այցը տապալված է, և Եվրամիությունը մինչև հիմա դրա մասին խոսում է և հեգնում, դարդն ընդհանուր է, դարդը երկրինն է, և կարելի է լացել այդ դարդը, որովհետև երկրիդ վարչապետն իր բարձունքի վրա չի գտնվել և առ այսօր էլ եվրոպական ուղղության վրա չի գտնվում, որպեսզի ապահովի եվրոպական միության քաղաքական ու ֆինանսական լիարժեք աջակցությունը Հայաստանին։ Այդ դարդը պետք է ազգովի լացենք, որ Բրյուսելում դեռ ոչ մի լավ բան չի ստացվում»,- ասաց  պատգամավորը: