Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տխրության 2996 երանգ՝ հիշելով սեպտեմբերի 11 ահաբեկչության զոհերին (տեսանյութ)

Քաղաքականություն
september11

17 տարի առաջ այս օրը՝ 2001թ սեպտեմբերի 11-ին, «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մահապարտները գրավեցին մի քանի ինքնաթիռ և ուղղեցին դրանք Նյու Յորքում գտնվող Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների և պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի վրա: Ինքնաթիռները գրաված ահաբեկիչները մտադիր էին ևս մեկ ինքնաթիռ ուղղել նախագահական նստավայրի՝ Սպիտակ տան վրա, սակայն ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգի Շաքսվիլ քաղաքի մոտակայքում՝ չհասնելով թիրախին: Պաշտոնական տվյալներով՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքում զոհվել է 2753 մարդ, Պենտագոնում՝ 184 մարդ, ևս 40 մարդ զոհվել է Փենսիլվանիայում՝ ինքնաթիռի կործանման հետևանքով: