Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Ազգային ժողովից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj

ԱԺ-ն այսօր  շարունակում է իր աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքները:

Օրակարգում ընդգրկված է 29 հարց, այդ թվում ՍԴ անդամ ընտրության, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունները: ՀՀ ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքներ: 89 կողմ ձայներով ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Դատական ակտերի հարկադիր կատարման օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 89 կողմ ձայներով, դեմ, ձեռնապահ չկար: Կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը նույնպես ընդունվեցին 89 կողմ ձայներով: