Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մսամթերք կարտահանի ԱՄԷ

Պաշտոնական
snndi-anvta

Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն միջև տևական ժամանակ բանակցություններ էին վարվում Հայաստանից ԱՄԷ միս-մսամթերքի արտահանման շուրջ: Տեղեկացնում ենք, որ երկու երկրների պատկան մարմիններն արդեն հաստատել են «Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ մսի և մսամթերքի արտահանման առողջության սերտիֆիկատը»: Այս փաստը ոչ միայն կխթանի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը, այլև կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրացմանն ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը։