Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը կդառնա «Խելացի քաղաք». Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
34f4bcc84be1edde83608a7d3a69758e

էլեկտրոնային տրանսպորտ, արևային էներգետիկա. «Երևանցիներ» դաշինքի խոստումները Երևանը դառնալու է «Խելացի քաղաք»: Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը: Դաշինքի կազմում «Հայոց Համազգային շարժում» և «Հայոց Հայրենիք» կուսակցություններն են: «Այդ գաղափարն աշխատում է ամբողջ աշխարհում, դա մի ամբողջական համակարգ է, որը իր մեջ ներառում է բազմաթիվ խնդիրների լուծում: Վերցնենք տրանսպորտի խնդիրը, այս մասով մեր առաջարկը լինելու է հետևյալը. Երևանի քաղաքապետարանը հիմանդրելու է Բաց բաժնետիրական ընկերություն և առաջարկելու է Երևանի տրանսպորտային ոլորտում ներգրավված սեփականատերերին և անհատ երևանցիներին դառնալ Երևանի տրանսպորտային համակարգի բաժնետերեր: Սրա միջոցով կունենանք նոր տիպի տրանսպորտային համակարգ, որը նույնիսկ Եվրոպայում չկա», - ներկայացրել է Զուրաբյանը: Նրա խոսքով, այդ համակարգը բաղկացած է լինելու ժամանակակից էլեկտրական տրանսպորտային միջոցներից, որոնք ունեն  տնտնեսական առավելություններ՝ մեկ էլեկտրական ավտոբուսը 3 անգամ ավելի շատ մարդ է տեղափոխելու, քան մեկ «Գազել» մակնիշի ավտոմեքենան, բացի այդ՝ գազին համարժեք ավելի քիչ էլեկտաէներգիա է ծախսելու: Զուրաբյանը նաև Երևանի շենքերի կտուրների հետ կապված խնդիրն է առանձնացրել՝ ասելով, որ արևային էներգիայի համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր տանիք պետք է դառնա եկամուտ ապահովող միավոր. «Տանիքներին արևային պանելներ կարող են տեղադրվել, յուրաքանչյում քաղաքացի մաս է կազմելու այն համակարգերի, որոնք օգտակար մի բան են տալու, օրինակ՝ էլեկտրաէներգիա: Երևանի յուրաքանչյուր քաղաքացուն հնարավորություն կընձեռվի անել փոքր ներդրում և ակնկալել եկամուտ տրանսպորտի, էլեկտրաէներգիայի ստացման, առևտրի և այլ ոլորտներում: Այսինքն, Երևանը պետք է հավելյալ արդյունք ստեղծի, և երևանցիները պետք է դառնան այդ արդյունքի մի մասը»: Զուրաբյանը նաև նշել է, որ Երևանում ստեղծելու են տնկարանային տնտեսություն և կաթիլային ոռոգման համակարգ, որպեսզի լուծվի կանաչապատման խնդիրը: Նա հավելել է, որ Երևանի յուրաքանչյուր խնդրի հետ կապված հստակ լուծում կառաջարկեն: