Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն քարոզարշավը սկսեց Նուբարաշենից (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-25

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց, թե ինչու են քարոզարշավն սկսում Նուբարաշենից։ «Որովհետև Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է»,- ասաց Զոհրաբյանը։ Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանի իշխանությունները վարկ էին ստացել՝ Նուբարաշենում վերամշակման գործարան կառուցելու համար, սակայն, քանի որ երկրում մեկ ուժի մենիշխանություն էր, իրենք սակավ ձայներով չեն կարողացել ստիպել, որ պետությունը պարտավորությունները կատարի։ «Մենք հենց մենիշխանության դեն էինք պայքարում»,- հայտարարել է Զոհրաբյանը։  Հանդիպման ժամանակ ելույթ  է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նշել. «Մենք գործի մարդ ենք,եթե մեզ հնարավորություն տրվի,մենք կիրականացնենք ծրագրերը։