Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանքից ազատվեց 50 մլն դրամ գրավի դիմաց

Կարևոր լուրեր Հասարակություն
hayk-sargsyan

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն այսօր ազատ արձակվեց 50 մլն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ քննվել էր Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցը։ Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: