Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարությանը 12 օր կքայլի Երևանի վարչական շրջաններով (տեսանյութ)

Քաղաքականություն Հասարակություն
Untitled-23

Քարոզարշավային 12 օրերից յուրաքանչյուր օրը «Իմ քայլը» դաշինքը  կնվիրվի Երևանի մեկ վարչական շրջանի։ Նման հայտարարություն արեց  քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։ Մարությանը տեղեկացրեց, որ իրենք ոտքով անցնելու են ողջ Երևանով։ Քայլելուեն, պատասխանելու են երևանցիների հարցերին, պատրաստ են լսել ամենասուր հարցերը։ Ըստ Մարությանի՝ Երևանի ավագանու ընտրության ամենակարևոր ուղերձն այն է, որ իրականանալու է հանրության տասնամյակների երազանքը՝ սեպտեմբերի 23-ին ունենալու ենք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ։ Անդրադառնալով հնարավոր ընտրակաշառքների թեմային՝ Մարությանն ասաց, որ հույս ունի, որ հեղափոխությունից հետո չեն գտնվի այդ կերպ մտածողներ, նաև՝ զգուշացրեց, որ թե՛ կաշառք տվողը, թե՛ վերցնողը պատժվելու են, իրավապահներն իրենց առաքելությունն իրականացնելու են։ Մարությանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ դեբատների կմասնակցի, եթե երաշխավորվի բոլոր թեկնածուների մասնակցությունը։  Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրազեկել է, որ «Իմ քայլի» ժամը 18։30-ի հանդիպմանը ելույթ կունենա Էրեբունի վարչական շրջանում։