Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Հայաստանում սինգապուրյան հրաշքը կիրառելի չէ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
V2WzcPyY_Qk

«Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:   «Մեզ մոտ ձևավորված չէ կարծիքը, որ պետությունից չգողանալը, պետությանը հարկեր վճարելն ազգային անվտանգության տեսանկյունից, հայրենասիրության առումով շատ կարևոր եզրույթներ են»:   ՊԵԿ նախագահը նշում է, որ այս պարագայում Հայաստանում հնարավոր չէ կիրառել սինգապուրյան հրաշքը: Նրա խոսքով՝ քանի դեռ Սինգապուրից չենք ընդօրինակել հարկեր վճարելու պատրաստակամությունն, ուրեմն որոշակի անելիքներ դեռ ունենք։   «Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու մշակույթ է ձևավորվել»,- ասել է ՊԵԿ նախագահը: Դավիթ Անանյանը որպես օրինակ է բերել մշակույթի ոլորտը՝ նշելով, որ մշակույթում նման մշակույթ չկա:   «Մենք ունենք սիրված երգիչ-երգչուհիներ, բոլորս էլ գիտենք, որ սիրված երգիչ-երգչուհիները հայրենասիրական երգեր են գրում կամ կատարում այս կամ այն իրադարձության` մեր տխրության, մեր զարթոնքի օրերին, բայց մեր երգիչ-երգչուհիների առումով ես ուզում եմ մի բան ասել` նրանք տարեկան հայտարարագրեր չեն ներկայացնում»,- նշել է Դավիթ Անանյանը:   Այս տարվա 8 ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 880․1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 670․7 մլրդ. դրամը՝ հարկային  մարմիներին կողմից, իսկ 209․4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների։