Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր առանցքային կետը կլինի ուղիղ ժողովրդավարությունը. Հայկ Մարության (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-20

Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը և ավագանու թեկնածուներն այսօր մամլո ասուլիս են տվել: Մինչ կներկայացվեր «Իմ քայլը» դաշինքի հիմնական ծրագրային դրույթները, դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարեց, ասելով, որ տասնյակ տարիներ անց  հնարավորություն ունենք անցկացնել ազատ և արդար ընտրություններ, որն ի շնոհիվ հեղափոխության էր, որը կատարեց հայ ժողովուրդը: Այնուհետև նա անդրադարձավ ծրագրային դրույթներին, որոնք կազմված են շուրջ 50 կետից:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենց առանցքային կետը կլինի ուղիղ ժողովրդավարությունը, այսինքն՝ հանրային հնչեղության մեծ հարցերը պետք է որոշել տեղական հանրաքվեներով: «Հաջորդ ցավոտ կետը տրանսպորտն է, որը ոչ միայն ա կետից բ կետ տեղափոխվելու հարցն է, այլ նաև պատվի հարց է, ՀՀ առաջընթացի հարցն է»,-ասաց նա և նշեց, որ կհիմնեն նոր տրանսպորտային ցանց՝ սկսած երթուղիներից, կանգառներից, տոմսային համակարգից: «Լինելու է միասնական տոմսային համակարգ, երբ տոմսը գնվում է մեկ անգամ, որը ոչ թե մեկ անգամ օգտագործման համար է, այլ ժամվա: Այն մարդիկ, ովքեր մի քանի տրանսպորտ են օգտագործում, էժան տարբերակ է լինելու, տարբեր խմբերի մարդկանց համար լինելու է զեղչային համակարգ: Նաև երկարեցվելու է տրանսպորտի աշխատանքային ժամը»,-ասաց Մարությանը և նշեց, որ նախատեսում են մետրոյի մեկ կայարան կառուցել: Հաջորդ կետը, որն աղբահանության մասին էր, ներկայացրեց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյանը, և նշեց, որ անհրաժեշտ է սկսել մրցակցային պայմաններ ստեղծելուց և իրականացնել խիստ վերահսկողություն: ՔՊ անդամ, ավագանու թեկնածու Սրբուհի Ղազարյանը ներկայացրեց համատիրությունների խնդիրը և նշեց, որ առաջարկում են սահմանափակել մեկ համատիրության մեջ ընդգրկվող բազմաբնակարան շենքերի քանակը: Խոսելով քաղաքաշինութան ոլորտի և Երևանի դեմքի մասին՝ Ղազարյանը նշեց, որ որևէ քաղաքակիրթ երկրում չենք տեսնի ինքակամ կառույցներ և ապօրինի շինություններ, որոնք օրենսդրորեն են օրինականացվել: «Պետք է ուժը կորցրած ճանաչել այդ օրինականացման որոշումը, որը կայացվել է 1998թ-ից հետո»,-ասաց նա: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը պնդեց, որ իրենք որևէ օրենք չեն խախտել՝ քարոզարշավի մեկնարկից առաջ կախելով իրենց ցուցապաստառները: «Ոչ մի օրենքի խախտում չկա բացարձակ, կոնկրետ մեր դեպքում դա տեխնիկական հարց է, քանի որ պետք է հասցնեինք բոլոր պաստառները կպցնեինք և այն ընկերությունը, որը պարտավորվել է դա անել, մեկ, թե երկու օր առաջ է սկսել կախել պաստառները: Իրականում խնդիրը հենց լոգիստիկան է»,-ասաց նա: