Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի ասուլիսը (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-19

«Երևանցուն իր խնդիրը բացատրելը կլինի անիմաստ գործ, քանի որ երևանցին արդեն տևական ժամանակ ապրում է այդ հոգսերի հետ և մեզնից շատ լավ գիտի դրանք»,- քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակի ասուլիսին հայտարարեց ԲՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ երևանցուն ներկայացնելու են այն ռեսուրսներն ու ներդրումների հնարավորությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել երևանցու հոգսերը: Նաիրա Զոհրաբյանին մտահոգում է  Երևանում կուտակված աղբը, վերելակային խնդիրները. «Երևանի թոքերը վնասված են. Երևանը չունի կանաչ և բուֆերային գոտիներ, Երևանի կանաչ թոքերն այլևս չկան: Երևանը հարմարավետ ապրելու քաղաք դարձնելու խնդիրներն այնքան մեծ են, որ մոռանում ենք՝ Երևանը կարող է եվրոպական մշակույթի ու տուրիզմի կենտրոններից մեկը դառնալ: Մենք չենք մոռացել Երևանի պատմամշակութային արժեքը, որը հաճախ մոռանում ենք»: