Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարի գործով նոր փոձագետ է ներգրավվել

Հասարակություն
Amulsar

Երեք տարուց ավել շարունակվող Ամուլսարի գործով հերթական դատական նիստի ժամանակ ՀՀ վարչական դատարանը որոշում կայացրեց ներգրավել նոր փորձագետ։ Քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը 2 ամսվա ընթացքում պետք է ծանոթանա «Լիդիան Արմենիայի» ներկայացրած տվյալներին և դիրքորոշում ներկայացնի՝ արդյո՞ք հանքի շահագործումը չի ազդի շրջակա միջավայրի վրա։ ««Լիդիան Արմենիան» չի ապացուցել, որ ազդեցություն չի լինի կամ այդ ազդեցությունը կլինի այնքան փոքր, որ կառավարելի կլինի, մասնավորապես խոսքը վերաբերում է Սպանդարյան-Կեչուտ թունելին, որը սնում է Կեչուտի ջրամբարը, որը սնում է Սևանա լիճը»,- դատարանում նշեց Սեյրան Մինասյանը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին