Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրի Գարեջուր»-ը ներկայացրել է ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ

Պաշտոնական
pek-2

320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորությունն ընկերությունն ամբողջությամբ վճարել է պետական բյուջե Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում  պակաս է հաշվարկվել  ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում  ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների  հիման վրա  ընկերությունում իրականացվող հարկային համալիր ստուգման ընթացքում «Գյումրի Գարեջուր»-ը  հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:       ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին