Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրում ստեղծվել է անհասկանալի, անարդար և վտանգավոր վիճակ. Գ. Եղիազարյան

Հասարակություն
Gagik-Eghiazaryan

«Հեղափոխական Կառավարությունը պետք է ձեռնարկի կտրուկ գործողություններ հեղափոխական մյուս ուժերի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։ «Անցումային ժողովրդավարության ամենակարևոր բաղադրիչներից մեկն անցումային արդարադատությունն է։ Ժողովրդավարության մասով նշանակում է Ազգային ժողովի լուծարում՝ որևէ տարբերակով։ Պետք է կառչած չմնալ հանցավոր ռեժիմի՝ ժողովրդին պարտադրած Սահմանադրությանը։ Պետք է հիշել, որ մենք ընդհանրապես չունենք Սահմանադրություն, որովհետև 1995 թվականից սկսած՝ սահմանադրական բոլոր հանրաքվեները և բոլոր ընտրությունները կեղծվել են, և այդքան ժամանակ ժողովրդի կամքը բռնադատված վիճակում ընդունված բոլոր իրավական ակտերը, դատական որոշումներն առնվազն պետք է քննության ենթարկվեն անվստահության կանխավարկածի տեսակետից»։ Խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանն էլ կարծում է, որ անցումային տրամաբանությամբ չշարժվելու հետևանքով երկրում առաջացել է անհասկանալի, անարդար և վտանգավոր վիճակ։ «Երկար տարիներ հանցավոր գործունեություն ծավալած անձինք գտնվում են ազատության մեջ, շարունակում են հակապետական գործունեությունը, իսկ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմի դեմ պայքարած քաղաքացիները շարունակում են մնալ անազատության մեջ։ «Քոչարյանն ու իր նմանները տարածում են քաղաքացիական պատերազմի վտանգի մասին լուրեր, թե վա՜յ, Հայաստանում կարող է քաղաքական պատերազմ սկսվել: Դուք ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, էդ ումո՞վ եք քաղաքացիական պատերազմ անելու ՀՀ-ում։ Էս մարդիկ պիտի հասկանան, որ իրենց գործողությունները տապալված են»,- հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Սաֆարյանը: Վերջինս հիշեցնում է, որ զինյալ ապստամբությունը չի գտնվում էմոցիոնալ դաշտում, այլ գտնվում է իրավական դաշտում, «Սասնա ծռերն» իրավունք ունեին դիմելու զինված ապստամբության։  «Մեղք չէի՞ն մարտի մեկին զոհված մարդկանց ընտանիքիները, որոնք զոհվեցին, իսկ մեղք չե՞ն այն հազարավոր մարդիկ, որոնք այս 25 տարիների ընթացքում զոհվել են սահմանում։ Հարցին՝ կա՞ն հակասություններ իր և «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի միջև՝  Վարուժան Ավետիսյանը պատասխանեց․ «Պարոն Մանուկյանը հիմա բանտում է, և ես բարոյական իրավունք չունեմ ներկայացնելու այնպիսի մեկնաբանություններ և բացատրություններ, որոնք կենթադրեն պարոն Մանուկյանի կողմից պատասխան։ Երբ նա բանտից դուրս գա, այդ ժամանակ կարիք լինելու դեպքում ես իմ տեսակետները կասեմ․ հիմա ես ճշմարտությունով եմ սահմանափակվում՝ ես պարոն Չուգասզյանին չեմ զանգել։ Չեղած բանը չեն քննարկում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։ Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ նաև Պավել Մանուկյանի այն հայտարարությանը, ըստ որի ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ Վարուժան Ավետիսյանը զանգել է Գարեգին Չուգասզյանին, նա պատասխանել է, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Պավել մանուկյանի հայտարարության համաձայն՝ Հիմնադիր խորհրդարանի համակարգող խորհուրդը պետք է հաշվետվություն տա Գարեգին Չուգասզյանի կատարած գործողությունների վերաբերյալ։  «Գործընթացի հետ կապված, միգուցե, մարտավարական ուրիշ մոտեցումներ ունի մեր ընկերը․, ըստ այդմ․ մտածել է, որ այդպես ճիշտ է վարվել․ ես Պավել Մանուկյանի հետ դա չեմ քննարկել։ Պավել Մանուկյանը շուտով կլինի ազատության մեջ, և նա կպատասխանի ինչու է այդպես ասել»,- ասում է Վարուժան Ավետիսյանը։