Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի շախմատիստներն առաջատարների խմբում են

Սպորտ
sport-chess

Թուրքիայի Գեբզե քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության 2-րդ տուրում մեր բոլոր պատվիրակները հաղթանակ տոնեցին: Պատանիների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում գրանցել են 2-ական միավոր եւ ընթանում են առաջատարների խմբում: Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուէլ Պետրոսյանն առաջատարներին զիջում են կեսական միավորով: Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը նույնպես իր ակտիվում գրանցել է 2 միավոր եւ այժմ բաժանում է 1-12-րդ տեղերը: Այսօր մրցաշարում տեղի կունենան 3-րդ եւ 4-րդ տուրերի պարտիաները: