Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանովն այցելել է Մանվել Գրիգորյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
safe_image-1

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին զարմացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը: «Ես զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է ԳՈՒՄ–ի շուկա լոլիկի գին է հարցնում, որը պետք է  գյուղատնտեսության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն «լայվ» է մտնում կամ գործ անելու փոխարեն մեր սիրելի կառավարության գործընկերները զբաղված են շոուներ անելով»: Հանրապետական պատգամավորը  նաեւ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին իր տարբեր հայտարարություններով  անմեղության  կանխավարկածը խախտելու մեջ: «Վարչապետը որ իրավունքով է նախքան ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական է հնչեցնում: Էդ, որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»: Հանցագործությունը Էդուարդ Շարմազանովի համար չունի կուսակցական պատկանելիություն: «Ով պետական բյուջեից մեկ լումա մսխել է, պետք է խստագույնս պատժվի: Մի հատ կոռուպցիոն դեպք դեռ չի բացահայտվել, դեռ միայն խոսում են, հենց կբացահայտվի, դատական որոշում կլինի, կխոսենք»: Իսկ Մանվել Գրիգորյանին, Շարմազանովը հավատում է: «Ես գնացել եմ իր առողջական վիճակը հարցնելու: Իմ նախաձեռնությամբ այցելել եմ նրան, որպեսզի հարցնեմ նրա առողջական վիճակի մասին: Ասել եմ՝ գեներալ ջան, ինչպես եք, բոլոր կալանավորներին մաղթում եմ առողջություն»: