Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով

Պաշտոնական
963044d8a7c03e6cfe40e1ec98aa527f

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիության բարելավման նպատակով 2018թ. սեպտեմբերի 7-ից Երևան քաղաքի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկի հին լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային լուսացույցների հետ միասին կգործարկվեն նաև ձայնազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ: Նշենք, որ   նոր սերնդի լուսացույցները, նաեւ ձայնային ազդանշանային համակարգերը,  տեղական արտադրության են. դրանք  արտադրվել են «ԷԼԼԻՊՍ ՋԻ ԷՅ» ընկերությունում: Տեղական արտադրության նմանատիպ լուսացույցներն արդեն մի քանի  տարի է՝ տեղադրված են  տարբեր փողոցներում եւ արդարացնում են իրենց: