Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկատունն ավարտած երեխաները մնացել են փողոցում. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
zatik

Կառավարության դիմաց այսօր նստացույց էին անում «Զատիկ» մանկատունն ավարտած սաները։ Նրանք պահանջում են, որ պետությունն իրենց ապահովվի բնակարանով, որն օրենքով է իրենց հասնում: Տարիներ շարունակ նրանք այդ հարցով դիմել են պատկան մարմիններին, սակայն ապարդյուն: Մանկատան նախկին սաները  պահանջում են  հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  «Մնում եմ փողոցում, հացի փողը վաստակում եմ ձմերուկ ծախելով։ Շատ բան չենք ուզում։ Մի փոքր կացարան, որտեղ կարողանանք ապրել»,- ասաց նրանիցից մեկը: Երիտասարդների խնդիրը լսեց  ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի խորհրդական Աշոտ Վանյանը եւ խնդրեց նամակ գրել Նիկոլ Փաշինյանին: «Դիմում գրեք, որպեսզի ձեր բողոքին օրինական ձեւով լուծում տրվի»,- ասաց նա։ Երիտասարդները նշեցին, որ դիմումը կգրեն, սակայն  չեն հեռանա Կառավարության շենքի դիմացից և կշարունակեն նստացույցը։   Ավելին՝ տեսանյութով