Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կունենանք եկամտահարկի շոշափելի նվազում. վարչապետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում առաջարկեց հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ: «Երկաստիճան համակարգով առաջնորդվելու պարագայում դե ֆակտո 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտները կավելացվեն 500 դրամով, իսկ 150 հազարից ավելի ստացողներինը՝ 750 դրամով։ Սա, կարծում եմ, այնքան էլ լավ արդյունք չէ, ու այն արդյունքը չէ, որին մենք ձգտում ենք»,- ասաց նա: «Հիմա կան մինչև 150 հազար ստացողներ, որ հարկվում են 23 տոկոսով, 150-ից 2 միլիոն ստացողներ, որ հարկվում են 28 տոկոսով, և 2 միլիոնից ավելի, որ հարկվում են 36 տոկոսով», ուղիղ եթերում ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ոչ թե 150 հազար դրամը սահմանել սանդղակի փոփոխության շեմ, այլ 250 հազարը։ «Ըստ այդմ, մինչև 250 հազար դրամ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250 հազար դրամից ավելի ստացողները հարկվեն աշխատավարձի 25 տոկոսի չափով: Այս պարագայում կունենանք եկամտահարկի շոշափելի նվազում», - նշեց նա։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ըստ էության, կարևոր արձանագրում է, բայց այդ քաղաքացիների մի զգալի մասի համար՝ 199 հազար մարդու, ովքեր ստանում են, ասենք, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, վերջերս կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությամբ արդեն վերադարձրել ենք 2500 դրամ, նրանց ամսական եկամտի մեջ՝ 100 հազար ստացողների դեպքում՝ 2500 դրամ ավելացել է, իսկ 150-ից ավելի ստացողների պարագայում՝ 3750 դրամ արդեն ավելացել է: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ եկել է տնտեսությանը զարկ տալու ժամանակը շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, երբ որ բազմաթիվ հարցեր կլուծվեն և բազմաթիվ հարցերի լուծման շղթայական գործընթացը կսկսի: