Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կպայթեցնենք «Լիդիան Արմենիա»-ի միֆը» (տեսանյութ)

Հասարակություն
amulsar-1

Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում  Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները։ Նրանք չնայած համարում են, որ Կառավարությունը ճիշտ քայլեր ձեռնարկում է, սակայն նշում են, որ շարունակելու են բողոքը «Լիդիան Արմենիա»-ի դեմ։  Բնապահպաններից շատերն արդեն 2 ամսից ավելի է, ինչ Գնդեվազի, Ջերմուկի բնակիչների հետ փակ են պահում  Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Ակտիվիստներն իրենց հետ բերել էին պաստառներ, փուչիկներ: Նրանք ցանկանում են կառավարությանը ցույց տալ, որ իրենք աջակցում են կառավարության գործողություններին: «Խորհրդանշական ձևով ուզում ենք ցույց տալ, որ Ամուլսրան է եկել այստեղ։ Մենք թիթեռներով ենք եկել խորհրդանշական, որոնք Կարմիր գրքում են գրանցված, սակայն Լիդիանը չի ասում այդ մասին։ Խորհրդանշական փուչիկներով ենք եկել, որոնք Լիդիանի միֆերն են։ Մենք դրանք կպայթեցնենք»,- նշեց Աննա Շահնազարյանը։ Ավելին՝ տեսանյութով։