Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացատրե՛ք «խոստումն ընդունելու» եզրույթը եւ ես կողմ կքվեարկեմ. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-14

Ընտրակեղծիքները մենք վաղուց  քրեականացրել ենք, ուղղակի միջին ծանությունը հիմա դարձնում են ծանր, և այս համատեքստում նախագծին կողմնակից եմ, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի քննարկման ընթացքում: Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում կիսվեց նաեւ իր մտահոգություններով եւ խնդրեց «կաշառքի առաջարկ կամ խոստումն ընդունել»  եզրույթը հանել քրեական օրենսգրքից: «Խոստումն ընդունելու հետ կապված որևէ մեկն իրավապահ համակարգից չգիտի, թե ինչպես են մեկնաբանելու խոստումն ընդունելը: Մեր կարծիքը կարևոր չէ, կարևոր է, թե ինչքան հստակ է իրավաբանորեն ձևակերպված և կիրառող մարմինն ի՞նչ է հասկանում դրա տակ»,-ասաց նա: Երկրորդ դիտարկումը վերաբերում էր խոստման հիման վրա քվեարկության գաղտնիությունը խախտելուն: «Ո՞ւմ է տրված խոստումը, ե՞րբ է տրված, ինչի՞ համար է տրված, որ այդ քաղաքական ուժին է քվեարկելու: Շահադիտական նպատակներովը այսօր էլ կա և վաղուց է քրեականացված, որի տակ մտնում է և՛ գումարը, և՛ այլ խոստումներ»,-ասաց ԱԺ փոխնախագահը: