Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր գիրք. Հայ առաքելական եկեղեցին Առաջին Հանրապետության տարիներին

Մշակույթ Պաշտոնական
5-Nor-hratarakutyun25

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ստեփան Կերտողի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը: Գիրքը նվիրվում է 1918 թ. մայիսյան հերոսամարտների և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին: Հիշյալ տարիներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռի գործունեությունը լուսաբանող աշխատության համար ուսումնասիրվել են ՀՀ Ազգային արխիվում և Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող նյութեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ: Մենագրության մեջ անդրադարձ է կատարվում նաև 1918 թ. մայիսյան հերոսամարտերին մասնակից հայ հոգևորականներին: Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: