Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Արմավիրի խաղողագործների բողոքի ակցիան (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-9

Արմավիրի խաղողագործները այսօր հանդիպել են Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ: Նա գյուղացիներին ասաց, որ կիսում է նրանց մտահոգությունները, վրդովմունքը:  «Մենք չենք կարողանում ոչ մի լծակով միջամտել գործարարների, սեփականատերերի աշխատանքին: Երեկ համայնքի ղեկավարների հետ ևս հանդիպել եմ, խնդիրը անընդհատ քննարկվում է»,-շեշտեց նա:  Մարզպետն ընդգծեց, որ մարզի գյուղացիների հետ իր հարաբերությունները կառուցողական են, հնարավորության սահմաններում գալիս են ընդհանուր հայտարարի: Գյուղացիներն էլ ընդգծեցին, որ իրենք սահմանված գնով չեն կարող անգամ կատարած ծախսերը փոխհատուցել, առանց այն էլ կարկուտից մեծ վնաս էին ստացել:  Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչներ փակել էին Արմավիր-Երևան մայրուղին` դժգոհելով խաղողի մթերման գներից: Մթերման գինը սահմանվել էր 140 դրամ, այն պարագայում, երբ այս ժամանակահատվածում խաղողի մթերման գինը պիտի լինի 160 դրամ: