Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետն էլ եթե չլուծեց մեր հարցը, անժամկետ կփակենք ճանապարհը. խաղողագործներ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-7

Արմավիրի մարզի խաղողագործները այսօր առավոտից փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը,  պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը․ նրանք պնդում են՝ ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ պատկան մարմիններից չեն ստացել իրենց հարցի պատասխանը։  Որևէ հստակ պատասխան չստանալով պատկան մարմիններից, բողոքող խաղողագործները որոշեցին վաղն առավոտյան հավաքվել և գնալ ուղիղ մարզպետարան և պահանջել, որ մարզպետը լուծի իրենց խնդիրը։ «Վաղը ժամը 8 անց կես կլինենք մարզպետարանի դեմը, մարզպետի դեմը մեր հարցերը դնում ենք, նա մեր օրինական իշխանությունն է, այսինքն մենք մեր շահերը պիտի ներկայացնենք մեր օրինական իշխանությանը, չի կարում մեր հարցերը լուծի մենք էս ճանապարհւ փակում ենք»,- ասաց հավաքվածներից մեկը։ Գյուղացիները համաձայնվելով նրա հետ որոշեցին, որ եթե վաղն էլ իրենց հարցը չլուծվի, ապա ամեն օր իրենք կփակեն Արմավիր-Երևան ավտոմայրուղին և այնքան դա կտևի, մինչև հարցը վերջնական լուծում չստանա։