Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Վանեցյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Artur-Vanecyan-1-h768x512

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր ԱԻՆ 27-ամյակին նվիրված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ  առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Նա տեղեկացրեց, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:  Արթուր Վանեցյանը հավաստիացրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»: Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ոլորտն ուսումնասիրել է, ունի ծրագրեր, որոնք պատրաստվում է իրականացնել, իսկ այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը: Պատասխանելով լրագրողների այլ հարցադրումներին Վանեցյանն ասաց, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,-ասաց նա։