Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անցումային արդարադատություն. ծայրահեղությու՞ն, թե՞ անհրաժեշտություն» (տեսանյութ)

Հասարակություն
40769051_1357230984408442_806vv2528443595620352_n

«Անցումային արդարադատություն ունենալու համար պետք է ստեղծվեն վստահելի, անաչառ  հանձնաժողովներ, որոնք պետք է բացահայտեն նախկինում կատարված մութ հարցերը»,- այսօր խոսելով անցումային արդարադատության մասին, հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Ըստ իրավապաշտպանի, անցումային արդարադատության առաջին բացահայտումները պետք է լինեն մահվան դեպքերը, սահմանադրական կարգի տապալումը, 1998-2018թթ ընտրությունների կեղծիքները, նաեւ կոռուպցիան եւ սեփականության խլումը։ «Հանձնաժողովները չպետք է ունենան քաղաքական համակրանք, շատ դժվար կլինի ստեղծել այդքան անաչառ, այլմոլորակային մարդիկ եւ հանձնաժողովներ, բայց իրենք պետք է  լինեն ազնիվ, անաչառ, փաստեր հավաքելու իրավական հիմքեր ունենան։Կարծում եմ, որ հայ ժողովրդի անհաջողություններից մեկն էլ այն է եղել, որ մենք նախորդ պատմական շրջաններին գնահատական չենք տվել։ Հիմա անհրաժեշտ է, որ  մենք գնահատական տանք 1991թ. մինչ օրս մեր կյանքին։ Մենք կարծրատիպերի մեջ ենք ապրում, չենք ուզում այլ հայացքով դիտել մեր պատմությանը»,- ասաց իրավապաշտպանը, հավելելով. «Անցումային արդարադատություն ունենալու համար պետք է համաներում շնորհել անազատության մեջ գտնվող գոնե 80-85 տոկոսին։ Անարդարություն կլինի, եթե չբարձրացվի համաներման հարցը»։