Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական ռազմակայանի զինվորականները վարժանքներ են սկսել ՀՀ լեռներում. Արցախպրես

Քաղաքականություն
lxh

Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներային ստորաբաժանման զինծառայողները մասնակցում են միասնական մտահղացմամբ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքներին: Ինչպես տեղեկաում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, մարտավարական վարժանքների ընթացքում զինծառայողները ճանապարհային պաստառի ինժեներային հետախուզում են իրականացնում «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարանների միջեւ ռազմական տեխնիկայի շարասյուների շարժման երթուղում: Նաեւ ռազմական ինժեներները կատարում են կրակային դիրքերի, ամրաշինական կառուցվածքների, տեղանքի քաղարկման նորմատիվներ: Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա: artsakhpres.am