Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական աճը ջուր չէ, որ ձեր ստամոքսում միանգամից զգաք. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
Untitled-3

Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ՀՆԱ-ի ամենաբարձր աճը՝  8.13 տոկոս եւ սա վերջին 8 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, ասում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը։ Նախարարը մի քանի թվեր է ներկայացնում.

«Նշված ժամանակահատվածում ավելացված արժեքի աճը հետեւյալն է՝ առեւտուրը եւ ծառայությունները կազմել են 9.5 տոկոս, շինարարությունը՝ 8.9 տոկոս, արդյունաբերությունը՝ 6.8 եւ գյուղատնտեսությունը՝ 5.8 տոկոս աճ »։

Արծվիկ Մինասյանը ձեռքբերում է համարում նաեւ հունիս-հուլիս ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմել է 9.3 տոկոս։

Ըստ նախարարի, արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է:
«Արտահանման ցուցանիշը շատ ավելի մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերության մասով անկում չլիներ: Անկումը կազմում է 11.8 տոկոս՝ շուրջ 20 միլիարդ դրամ», - ասաց նա։ Հարցին, թե տնտեսական աճն այդքան էլ զգալի չէ հասարակության համար, Արծվիկ Մինասյանը պատասխանց. «Տնտեսական աճը ջուր չէ, որ ձեր ստամոքսում միանգամից զգաք։ Այն զգալի կլինի առաջիկա տարիներին»։