Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժան-Ժակ Բուգուին Թուրքիայից վարադարձել է «Շիրակ»

Սպորտ
a1shirak

Գյումրիի «Շիրակը» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը երեք նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմ է վերադարձել 2014/15թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկու, իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին: Նրա հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Մինչ այդ նա հանդես էր գալիս թուրքական «Իստանբուլսպորում»: Ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել նաեւ թիմի նախկին լեգիոնական Փոլ Մուսա Բակայոկոյի հետ: «Շիրակ» է վարադարձել նաև Կարեն Մուրադյանը, որը խաղում էր Երեւանի «Ալաշկերտում»: Ակումբը նրա հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: