Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 7 աստիճանով բարելավեց իր վարկանիշը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Սպորտ
a1fide

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կտրուկ բարելավել է իր վարկանիշը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Նախորդ ամիս նրա վարկանիշը 2767 միավոր էր, իսկ այժմ 2780 է: Լեւոն Արոնյանը 13-րդ տեղից բարձրացել է 6-րդ հորիզոնական:   ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որի ցուցանիշը 2839-ն է: Ուժեղագույն շախմատիստների տասնյակում են նաեւ Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիրենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Վլադիմիր Կրամնիկը, Ուեսլի Սոն եւ Վիշվանաթան Անանդը: Հայաստանի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 50-րդն է (2691), Հրանտ Մելքումյանը՝ 86-րդը (2660):