Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամռան շոգ օրերին ստիպված են պատուհանները փակ պահել (տեսանյութ)

Հասարակություն
axb

Շարուր փողոցի բարձրահարկ շենքերի բնակիչները վիճում են, թե ում մուտքի աղբն է ավելի շատ։ Արդեն 17 օր է այս շենքերում աղբահանություն չի իրականացվում։ Նախկինում աղբահանության խնդիր չի եղել, աղբը լցված մնացել է առավելագույնը 2 օր,-փաստում են բնակիչները՝ կասկած ունենալով, որ աղբահանություն չիրականացնելն այլ նպատակներ է հետապնդում։ «Սանիթեք» ՍՊԸ-ից  բնակիչների զանգերին պատասխանում են, որ կամ մեքենաներն են անսարք, կամ էլ ազատ չեն, մինչդեռ բնակիչները հաճախ են տեսնում հարևանությամբ գտնվող «Սանիթեք»-ի գրասենյակի տարածքում ազատ շրջող մեքենաներ։ Բնակիչներն ամռան շոգ օրերին ստիպված են պատուհանները փակ պահել ոչ միայն հոտի, այլ նաև ճանճերի պատճառով։